ՀՔԱՎ։ Վերաքննիչն անվավեր է ճանաչել ՃՈ որոշումը․ քաղաքացին կմասնակցի վարորդական վկայական ստանալու համար քննություններին

15-05-2019 19:31

2019թ․ ապրիլի 17-ին ՀՀ Վերաքննիչ վարչական դատարանը փոփոխել է Վարչական դատարանի վճիռն ու անվավեր ճանաչել Կ․ Բ․-ին վարորդական վկայական ստանալու քննություններին մասնակցելն արգելելու՝ Ճանապարհային ոստիկանության 2017թ․ հուլիսի 10-ի որոշումը: ՀՀ ճանապարհային ոստիկանության Վանաձորի հաշվառման քննական բաժանմունքի պետը 2017թ․ հուլիսի 10-ին թույլ չի տվել Կ․ Բ․-ին մասնակցել վարորդական վկայական ստանալու քննություններին՝ պատճառաբանելով, որ վերջինս հաշվառված է հոգեբուժական բժշկական հաստատության ցուցակում: Կ․ Բ․-ի իրավունքների պաշտպանությունն ստանձնել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը և Ճանապարհային ոստիկանության՝ 2017թ․ հուլիսի 10-ի որոշումը վիճարկել ՀՀ վարչական դատարանում: Ավելին՝ ԱՅՍՏԵՂ

Lragir.am,
15-05-2019 19:31