Հռոմի պապը փախստական երեխաների հետ շրջել է պապամոբիլով

15-05-2019 20:11

Հռոմի Ֆրանցիսկոս պապն իր մեքենայով՝ պապամոբիլով Սուրբ Պետրոսի հրապարակով շրջել է վերջերս Իտալիա ժամանած փախստական երեխաների հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Վատիկանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ երեխաները տարբեր ազգությունների են եղել և ներկայում ընտանիքների հետ բնակվում են Լացիոյում: Նշենք, որ սա պապամոբիլով երեխաների շրջելու առաջին դեպքը չէ:

Lragir.am,
15-05-2019 20:11