Հանրային միջոցառում Երևանի Մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում՝ նվիրված Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման համաշխարհային օրվան

15-05-2019 21:28

Մայիսի 16-ին, ժամը 17:30-ին Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ)՝ Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ, Երևանի Մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում կազմակերպում է հանրային միջոցառում, որի ընթացքում ՀԿԽԸ կամավորները հանրության շրջանում կտարածեն Կարմիր խաչի Շարժումը լուսաբանող նյութեր, Կարմիր խաչի խորհրդանիշով փուչիկներ և շոկոլադներ, հատուկ կայանում կցուցադրեն Առաջին օգնության հմտություններ: Երևանի Մետրոպոլիտենի «Երիտասարդական» և «Հանրապետության» կայարաններում կազմակերպվելու է նաև Կարմիր խաչի Շարժումը լուսաբանող պաստառների ցուցադրություն: Միջացառումը նվիրված է Մայիսին 8-ին՝ Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային Շարժման համաշխարհային օրվան:

Lragir.am,
15-05-2019 21:28