Հայ մշակույթի ներկայացուցիչները Ասիական քաղաքակրթությունների երկխոսության համաժողովում

15-05-2019 23:15

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մայրաքաղաք Պեկինում մայիսի 13-17-ը տեղի է ունենում Ասիական քաղաքակրթությունների երկխոսության համաժողովը, որին մասնակցում են Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթը (գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյան), «Ջնար» ժողովրդական նվագարանների համույթը (գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ վաստակավոր գործիչ Հովիկ Սահակյան), Հայաստանի պետական կամերային նվագախմբի կոնցերտմայստեր, ջութակահարուհի Աստղիկ Վարդանյանը, ԵՊՄՀ պարարվեստի ամբիոնի ուսանողներ Նարեկ Զոհրաբյանը և Դիանա Հովհաննիսյանը: Միջոցառման շրջանակում Պեկինի Ազգային օլիմպիական մարզադաշտում տեղի կունենա գալա համերգ, որին ներկա կլինեն ՀՀ վարչապետն ու տիկին Աննա Հակոբյանը:

Lragir.am,
15-05-2019 23:15