«Հին Երևան» նախագիծը պետք է տեղից շարժվի. Արթուր Մեսչյան

16-05-2019 00:24

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը համոզված է, որ «Հին Երևան» նախագիծը պետք է տեղից շարժվի, քանի որ հնարավոր չէ քաղաքի կենտրոնում փոսորակները երկար ժամանակ պահել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպմանը Մեսչյանը վստահեցրեց, որ այս տարի քաղաքացիները նախագծի հետ կապված բավականին փոփոխություններ կտեսնեն: Խոսելով Ֆիրդուսի շուկայում իրականացվելիք շինարարությունից՝ Մեսչյանը նշեց, որ Ֆիդուսում դեռ կան չիրացված տարածքներ: «Մի քիչ շատ երկար տևեց, բայց քանի որ շատ մարդիկ են ներգրավված այդ ծրագրում, շինարարության ժամկետները հետաձգվեցին»,-ասաց նա: Երևանի գլխավոր ճարտարապետը նշեց, որ մեծ խնդիրներ կան նաև Օղակաձև այգու հետ կապված: «Այնտեղ կան լքված սրճարաններ: Օրենքի տեսանկյունից մենք ուժ պետք է ունենանք, որպեսզի տարածքի սանիտարական աշխատանքը ավարտին հասցնենք»,-հավելեց նա:

Lragir.am,
16-05-2019 00:24