Ռեփ երգիչ Տիմատին ներկայացրել է Հայաստանում նկարահանած տեսահոլովակը

23-05-2019 21:19

Հայտնի ռեփեր Տիմատին իր երգարվեստի սիրահարների լայն շրջանակի դատին է հանձնել իր և երգչուհի Նազիմայի «Չի կարելի» (Нельзя) երգի տեսահոլովակը, որի նկարահանումներն իրականացվել են Հայաստանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նկարահանումները տեղի են ունեցել «Էրեբունի» բժշկական կենտրոնում, Երևանի փողոցներում, Սևանում և Հայաստանի այլ տեսարժան վայրերում: Տեսահոլովակում նկարահանվել են հայազգի դերասաններ Լևոն Հարությունյանը, Կարինե Ոսկանյանը, Արտաշես Մխիթարյանը, Գևորգ Գրիգորյանը, Վաչե Երիցյանը, Դավիթ Սարգսյանը և այլք: Նոր տեսահոլովակը երգչի «YouTube» պաշտոնական էջում հրապարակվել է մայիսի 23-ին և արդեն 250 740 դիտում ունի ու 1826 մեկնաբանություն:

Lragir.am,
23-05-2019 21:19