Պայթյուն է որոտացել Լիոնի կենտրոնում

24-05-2019 20:56

Ֆրանսիայի Լիոն քաղաքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 8 մարդ է տուժել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ֆրանսիական Le Progres պարբերականին: Պայթյունը որոտացել է մայիսի 24-ին Լիոնի Վիկտոր Հյուգոյի փողոցում: Պարբերականը նշում է, որ տուժածների թվում 8-ամյա երեխա կա:

Lragir.am,
24-05-2019 20:56