ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Հնդկաստանի պատվիրակությանը

24-05-2019 22:26

Հնդկաստանի հետ պաշտպանական ոլորտում համագործակցության շրջանակում մայիսի 24-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հնդկաստանի պատվիրակությանը, որին ուղեկցել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Շանգվանը: Ինչպես հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից,  հանդիպմանը մասնակցել է նաև Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանը: Հանդիպման ընթացքում ամփոփվել են ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում մինչև այժմ կատարված աշխատանքները և նախանշվել հետագա փոխգործակցության ուղիները: Կողմերը պայմանավորվել են զարգացնել համագործակցությունը և կյանքի կոչել վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարությունների միջև ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Lragir.am,
24-05-2019 22:26