«Եթե մարդը արձակուրդում է կամ երկրում չէ, ո՞նց կարող է գալ այս դահլիճ չորեքշաբթի օրը». Արարատ Միրզոյան

29-05-2019 17:16

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր չի մասնակցում ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանին: Նախկինում, երբ վարչապետ Կարեն Կարապետյանը գործուղման էր եղել և չէր մասնակցել ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանին, այն ժամանակ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ վարչապետն աշխարհի որ ծայրում էլ լինի, այդ օրը այդ ժամին պետք է ներկայանա ու պատասխանի պատգամավորների հարցերին: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր լրագրողների այս հիշեցմանն ի պատասխան ասաց, որւ պետք է նայի, թե ինչ է ասել այն ժամանակ վարչապետը: «Եթե կառավարության անդամը, այդ թվում՝ վարչապետը երկրում չէ, ապա նա, իհարկե, չի կարող այստեղ լինել: Աշխարհի որ կետում էլ լինի, չորեքշաբթի օրը պետք է այստեղ լինի, դա շատ աբսուրդային մեկնաբանություն է: Ես չեմ հիշում կոնկրետ դրվագն ու կոնտեքստը, եթե մարդը արձակուրդում է կամ երկրում չէ, ո՞նց կարող է գալ այս դահլիճ չորեքշաբթի օրը»,- ասաց Միրզոյանը:

Lragir.am,
29-05-2019 17:16