Պատգամավորները ՀԾԿՀ անդամ են ընտրում

30-05-2019 16:16

ԱԺ պատգամավորները փակ գաղտնի քվեարկությամբ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամներ են ընտրում: ՀԾԿՀ անդամների չորս թեկնածուներին խորհրդարանին ներկայացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրանք են «Ռեդինետ» ՓԲԸ առողջության, աշխատանքի, անվտանգության և շրջակա միջավայրի պահպանության ճարտարագետ, աշխատանքային խմբի ղեկավար Մեսրոպ Մեսրոպյանը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի իրավաբանական և լիցենզավորման վարչության պետ Սեդա Շահինյանը, Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնակատար Կամո Սարգսյանը և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի զարգացման և մոնիթորինգի վարչության պետ Սերգեյ Աղինյանը:

Lragir.am,
30-05-2019 16:16