Ես դեռ իմ վրա զարմանում եմ, թե ոնց այդքան կոռեկտ պատասխանեցի լրագրողին. Գագիկ Ծառուկյան

31-05-2019 00:06

«Էդ կոչ անողներն առաջինը թող իրենք իրենց լրագրողներին կարգի հրավիրեն, որ կարողանա լրագրողը հարգարժան մարդուն հարցը տալուց․․․ Ոչ թե ես խուսափում եմ հարցերից, բայց լրագրողը պետք է հասկանա: Ես դեռ իմ վրա զարմանում եմ, թե ոնց այդքան կոռեկտ ես պատասխանեցի»,- այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով լրագրողական կազմակերպությունների հայտարարությանը, որով պաշտոնյաներին, այդ թվում՝ Ծառուկյանին կոչ է արվում զսպվածություն ցուցաբերել լրագրողների հանդեպ: «Երբ գալիս եմ, հինգ հարց ունեք՝ Քոչարյանից, Սերժից, Մարտի մեկից: Լավ, անհարմար չէ՞: Էսօր եքա տնտեսություն ա հզոր, հեղափոխություն ա եղել, ժողովուրդը սպասելիք ունի, որ ինչ-որ մի լավ բան պիտի լինի: Տնտեսություն ասեք, հարկային դաշտ ասեք, ներդրումներ ասեք, մի բան ասեք: Ոչ մի բան չեք ասում, ես ուզում եմ, որ մեր տեսակետը, առաջարկը ասենք, որ ժողովրդին ոգևորենք, որ լավ քայլ ենք կատարելու: Մարդիկ էսօր չեն կարողանում ապրեն, վարկերի տակ ճռռում են: Փոխանակ էդ խնդիրները քննարկենք»,- դժգոհեց Ծառուկյանը:

Lragir.am,
31-05-2019 00:06