Արզուման Հարությունյանը ՀՀ ԱԱԾ լավագույն գեներալներից մեկն է. Վանեցյան

05-06-2019 15:40

«Ես շարունակում եմ պնդել, որ Արզուման Հարությունյանը ՀՀ ԱԱԾ լավագույն գեներալներից մեկն է, պրոֆեսիոնալ է, ազնիվ գենարալ է: Եվ նա ոչ թե հեռացվել է աշխատանքից, այլ իր անձնական դիմումով է գնացել»,- այսօր լրագրողներին ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով իր նախկին տեղակալի մասին հարցին: Նա հավելեց․ «Դիմումում բառացիորեն գրված է  եղել, որ՝ խնդրում եմ ինձ զատել ծառայությունից՝ կենսաթոշակային տարիքս լրանալու և երկարաժամկետ ծառայության համար»:

Lragir.am,
05-06-2019 15:40