Ոստիկանները մասնավոր տաքսու վարորդներին հեռացրել է օդանավակայանից. Տեսանյութ

07-06-2019 21:55

Հունիսի 6-ին ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայության վաշտի ոստիկանները օդանավակայանի ժամանման սպասասրահում մոտեցել են ուղևորների ելքին խոչընդոտող մասնավոր տաքսու վարորդներին և հորդորել ազատել տարածքը՝ ուղևորների ազատ ելքն ապահովելու համար: Մասնավոր տաքսու վարորդները չեն ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին և ոստիկանների հասցեին հնչեցրել են վիրավորանքներ: Օրինախախտ տաքսու վարորդներն անմիջապես բերվել են ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին և ենթարկվել վարչական պատասխանատվության, տեղեկացնում են ոստիկանությունից:

Lragir.am,
07-06-2019 21:55