«Յուվենտուս»-ն ուզում է գնել «Ռեալ»-ի 4 ֆուտբոլիստի

11-06-2019 00:47

Թուրինի «Յուվենտուս»-ը կարող է գնել Մադրիդի «Ռեալ»-ի 4 ֆուտբոլիստների: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Tuttosport-ը: Պարբերական պնդմամբ` «ծեր Սինյորան»-ն ուզում է իր կազմում տեսնել Խամես Ռոդրիգեսին, Իսկոյին, Դանիել Սեբալոսին և Մարսելոյին: «Արքայական ակումբ»-ը ևս պատրաստ է հրաժարվելու մի  քանի ֆուտբոլիստներից` ամառային տրանսֆերային շրջանում հավելյալ միջոցներ ձեռք բերելու համար: Ավելի վաղ` լուրեր կային, որ րանսիայի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Պոլ Պոգբան կարող է միանալ Թուրինի «Յուվենտուս»-ին:

Lragir.am,
11-06-2019 00:47