Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի գործով առաջին նիստը կկայանա վաղը. Փաստինֆո

11-06-2019 19:32

Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով առաջին դատական նիստը կկայանա վաղը՝ ժ. 16:30-ին: Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Դատալեքս դատական-տեղեկատվական համակարգից: Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը 2018 թվականի սեպտեմբերի 17-ին քաղաքացիական հայց էր ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու եւ հրապարակայնորեն ներողություն խնդրելուն պարտավորեցնելու պահանջով: 2018 թվականի հոկտեմբերին գործը մակագրվել էր դատավոր Լիլիթ Սարգսյանին:

Lragir.am,
11-06-2019 19:32