Երկրորդ անընդմեջ հաղթանակը. Հունաստան-Հայաստան 2-3

12-06-2019 00:55

Աթենքում ավարտվեց ֆուտբոլի Եվրոպայի առաջնության որակավորման փուլի Հունաստան-Հայաստան խաղը: Հայաստանի հավաքականն առաջին արտագնա հաղթանակը տարավ որակավորման այս փուլում: Հաշիվը բացեց Ալեքսանդր Կարապետյանը: Գևորգ Ղազարյանի գոլի շնորհիվ առաջին խաղակեսն ավարտվեց 2-0 հաշվով: Երկրորդ կեսի սկզբին Զեկան կրճատեց հաշիվը՝ 2-1: Խաղավերջում հավաքականները փոխանակվեցին մեկական գոլով: Նախ աչքի ընկավ Տիգրան Բարսեղյանը, ապա՝ Կոնստանտինոս Ֆորտունիսը՝ 3-2: Խմբի մյուս խաղերում Իտալիան 2-1 առավելության հասավ Բոսնիայի նկատմամբ, իսկ Ֆինլանդիան 2-0 հաշվով հաղթեց Լիխտենշտեյնին: J խմբի մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը՝ Իտալիա 12 միավոր Ֆինլանդիա 9 Հայաստան 6 Հունաստան 4 Բոսնիա 4 Լիխտենշտեյն 0: Հայաստանը հաջորդ խաղը կանցկացնի Երևանում սեպտեմբերի 5-ին Իտալիայի հավաքականի դեմ:

Lragir.am,
12-06-2019 00:55