GM վարկային կազմակերպությունը՝ հանցավոր խմբավորում. Այն ղեկավարվում է ՔԿՀ-ներից մեկի՞ց. Ժամանակ

12-06-2019 09:00

«Ժամանակ» թերթը գրում է. «Շարքային քաղաքացիները ավելի հաճախ են իրենց վրա զգում երկրում առկա ամենաթողության մթնոլորտի առկայությունը: Տարբեր քաղաքներում գովազդվում է GM վարկային կազմակերպությունը, որը խոստանում է 200 հազար դրամ վարկ տրամադրել՝ առանց ավելորդ փաստաթղթերի առկայության: Միայն թե կազմակերպությունն առաջարկում է սկզբում 35 հազար դրամի փոխանցում կատարել: Գործարքը կատարվում է հեռախոսով, իսկ գումարը փոխանցվում է ֆիզիկական անձի, ով ներկայանում է վարկային կազմակերպության ներկայացուցիչ: Երբ գալիս է վարկը ստանալու ժամանակը, այսպես կոչված, վարկային կազմակերպության ներկայացուցիչները սկսում են հայհոյանքներ տեղալ իրենց զանգահարող «հաճախորդի» վրա: Կան կասկածներ, որ հանցագործ խմբավորումը գործում եւ ղեկավարվում է Հայաստանի քրեակատարողական հիմնարկներից մեկից»:

Lragir.am,
12-06-2019 09:00