Հունիսի վերջին հայտնի կդառնա Ամուլսարի ճակատագիրը

12-06-2019 11:07

Ամուլսարի հարցով փորձաքննության եզրակացությունը քննչական կոմիտեն արդեն ստացել է, այսօր խորհրդարանում նախորդ տարվա բյուջեի կատարողականի ներկայացման ժամանակ ասաց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը: Նա նշեց, որ Քննչական կոմիտեում քրեական գործի շրջանակներում այս փորձաքննությունը ապացույցներ ձեռք բերելու գործընթացի մի մաս է կազմում: «Փորձաքննությունից հետո քննչական կոմիտեն այդ եզրակացության հիման վրա կտա տեղեկատվություն: Եվ եթե եզրակացությունը կլինի բացասական և կնշվի, որ վտանգները, որոնք առկա են, անհամատեղելի են մասնավորպաես ջրային ռեսուրսների հետ, ապա կարծում եմ՝ ՀՀ կառավարությունը իրավական գործընթաց կիրականացնի, որպեսզի այդ աշխատանքները դադարեցվեն»,- ասաց նախարարը: Պատգամավոր Միքայել Մելքումյանի ճշտող հարցին, թե այսինքն՝ հունիսի վերջին մեր հանրությունը կիմանա՞, թե Ամուլսարի հետ կապված ինչ զարգացումներ են սպասվում, նախարարը դրական պատասխան տվեց:

Lragir.am,
12-06-2019 11:07