Փրկարարները ջուրը հեռացրել են նկուղներից

12-06-2019 11:19

Հունիսի 11-ին, ժամը 19:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ջրաշեն համայնքում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով ջրալցվել են 1-ին փողոցի մի քանի բնակելի տան նկուղներ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ջրալցվել են 1-ին և 5-րդ փողոցների տների նկուղները: Փրկարարները ջուրը հեռացրել են նկուղներից:

Lragir.am,
12-06-2019 11:19