Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի պետական տոնի առթիվ շնորհավորել է Վլադիմիր Պուտինին և Դմիտրի Մեդվեդևին

12-06-2019 11:18

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և վարչապետ Դմիտրի Մեդվեդևին: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հղված ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ պետական տոնի` Ռուսաստանի օրվա կապակցությամբ: Այս տոնական օրը Ռուսաստանի քաղաքական և սոցիալ-տնտեսական կյանքում նշանավորվում է շոշափելի հաջողություններով, միջազգային հարթակում պետության դերի և հեղինակության էլ ավելի ամրապնդմամբ: Մեր երկրների միջև օրինակելի հարաբերությունները՝ հիմնված բարեկամության, վստահության և փոխադարձ աջակցության դարավոր ավանդույթների վրա, շարունակում են ամրապնդվել դաշնակցային և ռազմավարական գործընկերության ոգով՝ իշահ մեր ժողովուրդների: Հայաստանն ու Ռուսաստանը կապող եղբայրական ամուր կապերը, ինչպես նաև մեր ակտիվ քաղաքական երկխոսությունն ամուր հիմք են ծառայում առևտրատնտեսական, ռազմաքաղաքական, մշակութային և հումանիտար համագործակցությանզարգացմանը` ինչպես երկկողմ մակարդակում,այնպես էլ ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ և այլ տարածաշրջանային ու միջազգային կառույցների շրջանակներում: Մաղթում եմ Ձեզ, հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, քաջառողջություն, երջանկություն և հետագա հաջողություններ Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ, իսկ Ռուսաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում»: Դմիտրի Մեդվեդևին հղված ուղերձում վարչապետ Փաշինյանը նշել է. «Հարգելի Դմիտրի Անատոլիի, ընդունեք իմ սրտանց շնորհավորանքները պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ: Այս նշանակալի օրը լիովին կապված է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների բարեկեցության բարելավմանն ու միջազգային հարթակներում նրա դերի ամրապնդմանն ուղղված խորքային բարեփոխումների հետ: Գոհունակությամբ կցանկանայի նշել հայ-ռուսական դաշնակցային գործընկերության զգալի ամրապնդումը, որը դրսևորվում է ինչպես երկկողմ մակարդակով, այնպես էլ ինտեգրացիոն միավորումների և միջազգային կազմակերպություններիշրջանակներում փոխգործակցության ընթացքում:Համոզված եմ, որ Հայաստանի և Ռուսաստանիմիջև ռազմավարական փոխգործակցության հետևողական զարգացումը լիովին բխում է մեր երկրների ժողովուրդների շահերից: Մաղթում եմ Ձեզ, հարգելի Դմիտրի Անատոլիի, քաջառողջություն, բարեկեցություն և նորանոր հաջողություններ Ձեր պատասխանատու աշխատանքում, իսկ Ռուսաստանի բոլոր քաղաքացիներին՝ խաղաղություն, երջանկություն և բարգավաճում»:

Lragir.am,
12-06-2019 11:18