Սևանա լճից այս տարի սահմանված քանակությունից բացի լրիացուցիչ ջրառի կարիք չի լինի. նախարար

12-06-2019 11:11

Սևանա լճից այս տարի սահմանված քանակությունից բացի լրիացուցիչ ջրառի կարիք չի լինի: Այս մասին այսօր խորհրդարանում ասաց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը: Այսօրվա դրությամբ Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է մեկ սմ-ով: «Երկու օր առաջ նույն մակարդակի վրա էր, բայց այսօր մինուս մեկ սմ է: Կարծում եմ՝ հաշվի առնելով իրավիճակը, ջրամբարների լցվածությունը, խոնավությունն ու տեղումները, լրացուցիչ ջրառի կարիք չի լինի այս տարի: Մենք որոշակի հաշվարկներ էինք իրականացրել և ընդհանրապես առաջարկություն էինք արել, որ սահմանափակվեն 135 մլն խմ-ով:  Քանի որ մինչև 170 մլն խմ մասին է խոսքը գնում, նաև առաջարկել ենք, որպեսզի այն հանձնաժաղովը, որը նախորդ տարի հետևողական եղավ ջրառի հետագծի հարցով, սկսի աշխատանքը անմիջապես, ոչ թե կեսից կամ վերջից»,- ասաց նախարարը:

Lragir.am,
12-06-2019 11:11