Արամ Հայրապետյանը ԵՎՐՈ 2020-ի 4-րդ տուրի խորհրդանշական հավաքականում է

12-06-2019 11:50

«Բանանցի» և ազգային հավաքականի դարպասապահ Արամ Հայրապետյանը, ըստ SofaScore-ի, հայտնվել է ԵՎՐՈ 2020 որակավորման փուլի 4-րդ տուրի խորհրդանշական հավաքականում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայրապետյանը ստացել է 7.9 գնահատականը՝ կատարելով 9 սեյվ, որից 5-ը՝ տուգանային հրապարակի ներսից կատարած հարվածներից հետո, 1 անգամ հաջող դուրս եկել ու տիրել է գնդակին, 1 անգամ էլ տիրել է բարձրից եկած փոխանցմանը: Եվրո-2020-ի ընտրական փուլի 4-րդ տուրում Հայաստանի հավաքականն Աթենքում հյուրընկալվելով Հունաստանի հավաքականի հաղթեց 2:3 հաշվով: Ընտրանու կազմում գոլերը խփեցին Ալեքսանդր Կարապետյանը, Գևորգ Ղազարյանը և Տիգրան Բարսեղյանը: Այս հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը մրցաշարային աղյուսակում բարձրացավ 3-րդ հորիզոնականը և զիջում է միայն Իտալիայի և Ֆինլանդիայի թիմերին:

Lragir.am,
12-06-2019 11:50