Թողնելու ես դուրս գանք, բարկացած ասել է Սերժ Սարգսյանը

12-06-2019 13:41

Անդրանիկ Մարգարյանի շիրիմին ծաղիկներ դնելուց հետո հեռանալիս Սերժ Սարգսյանին են մոտեցել լրագրողները եւ փորձել հարցեր տալ: Թողնելու ես դուրս գանք, բարկացած ասել է Սերժ Սարգսյանը լրագրողին: Բայց հարցին կպատասխանե՞ք, հարցրել է լրագրողը: Ոչ, կտրուկ ասել է Սերժ Սարգսյանը: Լրագրողները շարունակել են հարցեր տալ, վազվզել նրա շուրջ, հրմշտոցի մեջ մտել թիկնապահների հետ, բայց Սարգսյանն անդրդվելի է մնացել:

Lragir.am,
12-06-2019 13:41