Դավիթ Խաժակյանի մերձավորին ծեծի ենթարկած ոստիկաններին մեղադրանք է առաջադրվել. ՀՔԾ

12-06-2019 14:49

Երևանի «Լույս» դաշինքի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանի մերձավորին առնչվող միջադեպի առթիվ հարուցվել է քրեական գործ: Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանից: «Գործի շրջանակներում եկու ոստիկանի մեղադրանքներ են առաջադրվել խոշտանգման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոենական կեղծիք կատարելու համար», – «Փաստինֆո»-ի հետ զրույցում  ասաց Մարինա Օհանջանյանը՝ ավելացնելով, որ նրանց կալանավորելու միջնորդություններ են ներկայացվել, որոնցից մեկը բավարարվել է: Հիշեցնենք, որ ավելի վաղ Դավիթ Խաժակյանն հայտնել էր, որ ոստիկանության ծառայողները ծեծի են ենթարկել իր մերձավորներից մեկին:

Lragir.am,
12-06-2019 14:49