Վերաքննիչ քրեական դատարանում հետաձգվեց Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. Փաստինֆո

12-06-2019 14:48

Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ հետաձգվեց Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը: Դատավորը հայտնեց, որ մասնակի բավարարում է փաստաբաններ Կարեն Մեժլումյանի, Միհրան Պողոսյանի և Հայկ Ալումյանը միջնորդությունները` անհրաժեշտ փաստաթղթերը իրենց տրամադրելու համար: Նա նշեց, որ նյութերը կտրամադրվեն ողջամիտ ժամկետում: Փաստաբանները դրա համար խնդրել էին երկու և ավելի օր, սակայն Դատախազությունը նշել էր, որ մեկ օրն էլ բավարար է: Հաջորդ նիստը նշանակվեց հունիսի 14-ին:

Lragir.am,
12-06-2019 14:48