Աբովյանում հրկիզումների գործով Գագիկ Ծառուկյանը հրավիրվել է հարցաքննության

12-06-2019 15:24

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր՝ հունիսի 122–ին, հրավիրվել է Քննչական կոմիտե՝ հարցաքննության: Այս մասին NEWS.am-ին ասել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը՝  նշելով, որ ծանուցում են ուղարկել նրան: Նշենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարը Քննչական կոմիտե հարցաքննության է հրավիրվել Աբովյան քաղաքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուի նախընտրական շտաբերից մեկի պետի մեքենան հրկիզելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում:

Lragir.am,
12-06-2019 15:24