Մոսկվայում 94 մարդ է բերման ենթարկվել, այդ թվում՝ Նավալնին

12-06-2019 15:35

Մոսկվայում այսօր բողոքի երթ է կայացել լրագրող Իվան Գոլունովին անհիմն ձերբակալած իրավապահներին պատժելու պահանջով: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները: Իրավապահները բերման են ենթարկել 94 հոգու: Նրանց թվում է ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին: Հիշեցնենք, որ հունիսի 11-ին Գոլունովն ազատ է արձակվել: Նրան ձերբակալած ոստիկանները ժամանակավոր ազատվել են աշխատանքից:

Lragir.am,
12-06-2019 15:35