Մեկնարկել է Եվրո-2020-ի տոմսերի վաճառքը

12-06-2019 15:57

Համցանցում մեկնարկում է Եվրոպայի 2020 թվականի ֆուտբոլի առաջնության տոմսերի վաճառքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` տոմսերի վաճառքի առաջին փուլը կանցկացվի հունիսի 12-ից հուլիսի 12-ը: Ֆուտբոլասերները տոմսերը կարող են ձեռք բերել առցանց: Տոմսերի վաճառքի երկրորդ փուլը կանցկացնի արդեն ընթացիկ տարվա վերջին` դեկտեմբեր ամսին: Եվրո-2020-ը առաջնության անցկացման 60-ամյակի կապակցությամբ կանցկացվի 12 քաղաքներում` Մյունխեն (Գերմանիա), Լոնդոն (Անգլիա), Բուխարեստ (Ռումինիա), Բուդապեշտ (Հունգարիա), Ամստերդամ (Հոլանդիա),  Հռոմ (Իտալիա), Գլազգո (Շոտլանդիա), Դուբլին (Իռլանդիա), Կոպենհագեն (Դանիա), Բիլբաո (Իսպանիա), Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստան), Բաքու (Ադրեբջան):

Lragir.am,
12-06-2019 15:57