Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մշակում է բարձրագույն կրթության և գիտահետազոտության ոլորտների միավորման օրինագիծ

12-06-2019 15:55

Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը բարձրագույն կրթության և գիտահետազոտության ոլորտները միավորելու օրենքի նախագիծ է մշակում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հունիսի 12-ին ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի և Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում ասաց նախարար Արայիկ Հարությունյանը: «Գիտության ոլորտով մեր ծախսերի 2018թ. բյուջեի կատարողականը կազմել է շուրջ 97% կամ 14.2 մլրդ դրամ: Գիտության ուղղությամբ զարգացումը նախատեսում ենք արդեն այս տարի, որովհետև անհրաժեշտություն կար պարզելու, թե ՀՀ-ն ինչ հնարավորություններ ունի: Մենք ներկայում գույքագրում ենք գիտության ուղղությամբ մեր հետազոտական կենտրոնների և ինստիտուտների հնարավորությունները: Մենք մեր առաջ խնդիր դրեցինք գիտության և հետազոտության ոլորտների միավորումը, և այդ ժամանակվանից մշակվում է «Բարձրագույն կրթության և գիտահետազոտության մասին» ՀՀ օրենքը, որը շուտով կներկայացնենք ձեր դատին»,- ասաց Հարությունյանը:

Lragir.am,
12-06-2019 15:55