Հայաստանում կանցկացվի ԱՊՀ ՊՆԽ առընթեր դաշտային վարժվածության հարցերով համադրման կոմիտեի նիստը

12-06-2019 18:05

Հայաստանի Հանրապետությունում հունիսի 13-ին  կանցկացվի ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր դաշտային վարժվածության հարցերով համադրման կոմիտեի հերթական նիստը: Ինչպես հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստն անցկացվում է ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի 2019թ. աշխատանքային պլանի համաձայն:

Lragir.am,
12-06-2019 18:05