Արմեն Սարգսյանը Ֆիլիպինների նախագահին շնորհավորել է Անկախության օրվա առթիվ

12-06-2019 18:03

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆիլիպինների Հանրապետության նախագահ Ռոդրիգո Դուտերտեին երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Ինչպես հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Արմեն Սարգսյանը հույս է հայտնել, որ երկու երկրների միջև համագործակցությունը կշարունակի զարգանալ և ընդլայնվել: Հանրապետության նախագահը Ռոդրիգո Դուտերտեին մաղթել է քաջառողջություն և հաջողություն, իսկ Ֆիլիպինների ժողովրդին՝ առաջընթաց և բարօրություն:

Lragir.am,
12-06-2019 18:03