Մշակվել է մարզային ուղևորափոխադրումների նոր ցանց

13-06-2019 14:08

Մշակվել է մարզային ուղևորափոխադրումների նոր ցանց, որը նույնիսկ փոքր գյուղերին հնարավորություն կտա կապվածություն ունենալ իրենց մոտ գտնվող քաղաքների հետ:  Այս մասին կառավարության այսօրվա նիստից հետո ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ով նախկինում զբաղեցնում էր տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի պաշտոնը: Նա նշեց, որ օնլայն քարտեզը մշակված է, ուղևորահոսքերը հաշվարկվել են, հիմա արդեն պետք է պլանավորվի այդ նոր ցանցի ներդրման գործընթացը:

Lragir.am,
13-06-2019 14:08