Բրյուսելում մեկնարկել է Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի երկրորդ նիստը

13-06-2019 16:04

Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում մեկնարկել է Հայաստան-Եվրոպական Միություն Գործընկերության խորհրդի երկրորդ նիստը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: «ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի նախագահությամբ մեկնարկում է Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի երկրորդ նիստը»,- գրել է Նաղդալյանը:

Lragir.am,
13-06-2019 16:04