ՀՀ վարչապետը մեկնաբանել է Արտակ Զեյնալյանի հրաժարականը

13-06-2019 17:07

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է արդարադատության նախարարի պաշտոնից Արտակ Զեյնալյանի հրաժարականին: ՀՀ վարչապետն Արտակ Զեյնալյանի հրաժարականին անդրադարձել է  Shantnews-ին տված հարցազրույցում: «Խնդիրները և  միջավայրը որոշակի փոխվում են: Բոլորիդ աչքի առաջ է եղել դատաիրավական համակարգի շուրջ ձևավորված միջավայրը, և այդ միջավայրի փոփոխության արդյունքում առաջ են գալիս նաև կադրային փոփոխություններ»,- ասել է ՀՀ վարչապետը: Հարցին, թե ի՞նչ խնդիրներ են առաջ եկել, որոնք Արտակ Զեյնալյանը չի կարող լուծել, Նիկոլ Փաշինյանը պատասխանել է. «Կա աշխատանքի ոճի, ընկալումների, գործիքակազմի, դրանց կիրառման ինտենսիվության վերաբերյալ պատկերացումներ և պրակտիկա: Եվ այդ պատկերացումների ու պրակտիկայի գնահատման արդյունքում մենք եկել ենք այդպիսի եզրակացության»:

Lragir.am,
13-06-2019 17:07