Ռեալի 4 ֆուտբոլիստներ հրաժարվում են հեռանալ ակումբից

17-06-2019 15:40

լուսանկարը/Getty Images Ինչպես տեղեկացնում է իսպանական Sport պարբերականը, Մադրիդի Ռեալի 4 ֆուտբոլիստներ՝ Գարետ Բեյլը, Իսկոն, Դանի Սեբալյոսն ու Լուկաս Վասկեսը, հրաժարվում են հեռանալ ակումբից: Ռեալի նախագահ Ֆլորենտինո Պերեսը մտադիր է տրանսֆերի հանել մի շարք ֆուտբոլիստների, որպեսզի խնդիրներ չունենա ՈւԵՖԱ-ի ֆինանսական ֆեյր-փլեյի հետ: Մադրիդյան թիմն այս տրանսֆերային պատուհանի ընթացքում արդեն 5 նոր ֆուտբոլիստների է գնել (Էդեն Ազար, Լուկա Յովիչ, Ֆեռլան Մենդի, Ռոդրիգո և Էդեր Միլիտաո) և ծախսել է մոտ 303 մլն եվրո: Որպեսզի ֆինանսական խնդիրներ չլինեն, Պերեսը պետք է բավականաչափ գումար վաստակի որոշ ֆուտբոլիստների վաճառքից, սակայն ներկա պահին Սերուցքայինների նախագահը մեծ խնդրի առջև է կանգնած, քանի որ ոչ ոք չի ցանկանում լքել Ռեալը և պատրաստ է գալիք մրցաշրջանում քիչ խաղաժամանակ ստանալ:

Lragir.am,
17-06-2019 15:40