Ոստիկանությունը բերման է ենթարկել հերթ վաճառողների

25-06-2019 17:48

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած հետախուզական միջոցառումների արդյունքում ճանապարհային ոստիկանության Երևանի հաշվառման-քննական բաժնի տարածքում հայտնաբերվել ու ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու կասկածանքով բերման է ենթարկվել 5 անձի: Ոստիկանների տեղեկությունների համաձայն՝ բերման ենթարկվածներն, այսպես ասած՝ հերթ են վաճառում: Այլ խոսքով՝ իրենց մեքենաներվ նախապես հերթ են կանգնել և, երբ իրենց հերթը մոտեցել է, որոշակի գումարի դիմաց իրենց տեղը զիջել են հերթի վերջում սպասող անձանց: Դեպքի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննության բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, որի շրջանակներում բերման ենթարկվածներից վերցվել են բացատրություններ: Հանգամանքները քննությամբ պարզվում են:

Lragir.am,
25-06-2019 17:48