Քոչարյանը ինքնակամ ներկայացավ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

25-06-2019 18:22

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ինքնակամ ներկայացավ Ազգային անվտանգության ծառայության շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ՝ կատարելու  դատարանի՝ կալանքի որոշումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԱԱԾ շենքի դիմաց հավաքվել են Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ու պահանջում են նրա ազատ արձակումը: Քոչարյանը ողջունեց իր աջակիցներին, իսկ լրագրողների հարցին, թե ինչ կարծիքի է Վերաքննիչ դատարանի որոշման վերաբերյալ, նա պատասխանեց. «Կարծում եմ դուք տեսել եք, որ ոչ օրենք կա, ոչ օրինականություն»:

Lragir.am,
25-06-2019 18:22