Բռնցքամարտիկ Գոռ Ներսեսյանը դուրս եկավ Եվրոպական խաղերի քառորդ եզրափակիչ դուրս եկավ

25-06-2019 18:30

Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկներից հերթականը` Գոռ Ներսեսյանը հաղթանակով մեկնարկեց Եվրոպական երկրորդ խաղերում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մինսկում ընթացող խաղերի մրցումային 5-րդ օրը բռնցքամարտի մրցաշարի 81 կգ քաշային կարգում Հայաստանից Գոռ Ներսեսյանը ուժերը չափեց և 5:0 հաշվով գերազանցեց մոլդովացի Անդրեյ Չիրյակովին: Հայ բռնցքամարտիկը դուրս եկավ քառորդ եզրափակիչ: Հայաստանի հավաքականը դեռևս 3 մեդալ է նվաճել: Հայ սամբիստներից Տիգրան Կիրակոսյանը դարձել է ոսկե, Դավիթ Գրիգորյանը` արծաթե և Արսեն Ղազարյանը` բրոնզե մեդալակիր: Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում են 50 երկրի մոտ 4000 մարզիկներ: Եվրոպական խաղերի շրջանակում անցկացվում են երկու մարզաձևի Եվրոպայի առաջնություններ, իսկ 8 մարզաձևերը կլինեն Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի համար որակավորում տվող: Հայաստանը Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում է 37 մարզիկով: Լուսանկարը` Armnoc

Lragir.am,
25-06-2019 18:30