Բուրսայում ժանդարմերիան պատմական նշանակության երկու ավետարան է առգրավել

25-06-2019 22:34

Բուրսայում ձերբակալվել է 4 կասկածյալ, որոնք փորձել են վաճառել պատմական նշանակություն ունեցող երկու ավետարան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Անադոլու» լրատվական գործակալությունը, նահանգային ժանդարմերիան ստացել էր տեղեկատվություն, ըստ որի՝ 4 անձ ցանկացել է վաճառել պատմական նշանակության 2 ավետարան: Ժանդարմերիայի ջոկատը, իբրև գնորդ հանդես գալով, հանդիպել է նրանց: Արդյունքում 4 կասկածյալները ձերբակալվել են, որոնք ավետարանների դիմաց պահանջել էին 1 միլիոն 750 հազար դոլար: Ներկայումս 2 ավետարաններն անցնում են տեխնիկական զննում՝ պարզելու համար, թե քանի տարվա հնություն ունեն, բայց ըստ նախնական տվյալների՝ այն պատկանում է քրիստոնեության տարածման վաղ շրջանին:

Lragir.am,
25-06-2019 22:34