Մատնություն Ռուսաստանի օգտին

ԵԽԽՎ պատգամավորները քվեարկել են Խորհրդարանական վեհաժողով Ռուսաստանի վերադարձի օգտին: Հայաստանի պատվիրակության քվեարկությունը տարօրինակ է ստացվել. խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը դեմ է քվեարկել, Հովհաննես Իգիթյանը չի մասնակցել քվեարկությանը, իսկ Նաիրա Զոհրաբյանն ու Էդմոն Մարուքյանը քվեարկել են Ռուսաստանի վերադարձի օգտին: Նախկին իշխանության ներկայացուցիչներն անմիջապես աղմուկ բարձրացրին՝ հայտարարելով, որ Հայաստանի իշխող կուսակցությունն իբր դեմ է քվեարկել Ռուսաստանին, «եւ գիտե՞ք դա ինչ հետեւանքներ է ունենալու»: Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ սխալմամբ է դեմ քվեարկել եւ որպես ապացույց լուսանկարվել է Պյոտր Տոլստոյի հետ: Այս ամբողջ աղմուկը սրտխառնոց է առաջացնում: Առաջին հերթին, անհասկանալի էր Ռուբեն Ռուբինյանի պահվածքը, որը բոլոր միջոցներով փորձում է ապացուցել, որ դեմ չի քվեարկել Ռուսաստանին: Էլ ավելի տհաճ էին «ընդդիմության» ներկայացուցիչները, որոնք, ինչպես ՆԿՎԴ-ի հին ու բարի ժամանակներում, սկսել են իրենց գործընկերների վրա «գործ տալ» Ռուսաստանին: Կարծես թե քվեարկությունը ոչ թե երրորդ երկրի, այլ Հայաստանի կամ Արցախի հարցով էր: Հետաքրքիր է, Հայաստանի վրա Լուբյանկայում «գործ տվող» հայ տղամարդիկ իրենց նայու՞մ են կողքից:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
25-06-2019 23:20