Գազի հարցով բանակցությունները դեռևս ընթանում են

27-06-2019 14:27

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց, որ գազի հարցով բանակցությունները դեռևս ընթանում են, որևիցե նորություն դեռ չկա: Հարցին, որ եթե Ռուսաստանում գազը թանկանում է, հնարավո՞ր է Հայաստանում այդ ազդեցությունը չզգալ, նա պատասխանեց, որ Ռուսաստանում ներքին սպառողի գազի գինն է թանկանում: «Եթե դա կանդրադառնա սահմանին վաճառվող գազի վրա, նոր կզգաք: Ռուսաստանի ներքին գները դեռևս պետք է իրենց արտացոլանքը գտնեն սահմանին վաճառվող գազի գնի մեծության վրա, եթե չեն գտնում, ուրեմն ոչ մի ազդեցություն չեն կարող ունենալ»,- ասաց նա: Ըստ Բաղրամյանի՝ Գազպրոմ Արմենիա ընկերությունում աշխատակիցների օպտիամլացում է լինելու: «Նախնական գնահատականներով՝ շուրջ 1000 հազար աշխատակցի կրճատման մասին է խոսք գնում, բայց առաջիկա հինգ տարիների ընթացքում»,- ասաց նա: Գազմպրոմ Արմենիա ընկերությունն, ըստ նրա, իր ներքին խնայողությունների հավշին է այս փուլում փոխհատուցում բարձրացումը, որպեսզի սպառողի համար գազի գինը չթանկանա: Ըստ Բաղրամյանի՝ պետությունը որևէ պարտք չի կուտակում: Նա անդրադարձավ նաև հայտարարություններին, թե ինչ է նշանակում այն հայտարարությունը, որ գազի գինը նախատեսվում է սահմանին սահմանել հնգամյա բանաձևով: Այդ մասին փաստաթուղթը դեռևս չկա, մշակվում է: Մանրամասները տեսանյութում

Lragir.am,
27-06-2019 14:27