Վեթինգը կիրականացվի ԲԴԽ ու Կոռուպցիայի կանխարգելման նոր ստեղծվելիք հանձնաժողովի շրջանակներում

27-06-2019 14:44

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ առաջիկա ծրագրերին: Նա ասաց, որ դատավորների վեթինգի իրականացման համար նախագիծ է մշակվելու: ԱԺ Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասել էր, որ վեթինգը կիրականացվի ԲԴԽ ու Կոռուպցիայի կանխարգելման նոր ստեղծվելիք հանձնաժողովի շրջանակներում, նոր նախագիծ չի մշակվելու: Նախարարն ի պատասխան ասաց, որ առանձին նախագիծ մշակվելու է: Իսկ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու պրոցեսը պետք է քննարկվի Բարձրագույն դատական խորհրդում: Նախարարը նաև անդրադարձավ տեղեկություններին, որ իրեն պաշտոնի են նշանակել Բաց հասարակություն հիմնադրամների հայաստանյան գրասենյանի ղեկավար Լարիսա Մինասյանի միջնորդությամբ: “Ես չեմ ճանաչում ձեր նշած անձին, դա ապատեղեկատվություն է”,- ասաց Բադասյանը: Մանրամասները տեսանյութում

Lragir.am,
27-06-2019 14:44