Երևանում ուժեղացված ծառայության ընթացքում 35 ավտոմեքենա տեղափոխվել է հատուկ տարածք

27-06-2019 19:11

Հունիսի 26-ին ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի և ուղեկցող սպայական վաշտի ծառայողներն ուժեղացված ծառայություն իրականացրին մայրաքաղաքում: Միջոցառման ընթացքում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ կազմվեցին օրինազանց վարորդների նկատմամբ, 35 տրանսպորտային միջոց տեղափոխվեց ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք: 1 վարորդ մեքենան վարում էր անսթափ վիճակում, ևս 4-ը՝ առանց անհրաժեշտ փաստաթղթերի: Հայտնաբերվեց 4 տրանսպորտային միջոց, որոնք հետախուզվում էին այլ գերատեսչության կողմից: 3 վարորդ մեքենան վարում էր հողմապակու լուսաթափանցելիության չափի խախտումով: Ոստիկանների հատուկ ուշադրության կենտրոնում էին ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները կոպտորեն խախտող և երթևեկության այլ մասնակիցների հանդեպ միտումնավոր անհարգալից վերաբերմունք ցուցաբերող վարորդները: Նմանօրինակ միջոցառումները լինելու են շարունակական: Ճանապարհային ոստիկանությունը կրկին հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և մաղթում անվտանգ երթևեկություն:

Lragir.am,
27-06-2019 19:11