Դիլիջանում մեկնարկել է հայ-վրացական գործարար համաժողովը. ՈՒՂԻՂ

28-06-2019 11:19

Հայ-վրացական գործարար համաժողովը մեկնարկել է Դիլիջանում: Ներկա են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Վրաստանի փոխվարչապետ Մայա Ցկիտիշվիլին, ովքեր հանդես կգան բացման խոսքով: Ելույթով հանդես կգան նաև Հայաստանի կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը, Առևտրաարդյունաբերական պալատնի փոխնախագահ Հարություն Հայրապետյանը, ինչպես նաև Վրաստանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Նինո Չիկովանին: Ելույթով հանդես կգա նաև ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը, նրա վրացի գործընկերը և այլք: Համաժողովին հունիսի 27-ին նախորդել էր Հայաստանի և Վրաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը, որում երկու երկրների փոխվարչապետերը մեծապես կարևորել էին գործարար համաժողովի անցկացումը: Համաժողովին մասնկացում է մոտ 200 գործարար՝ հայկական և վրացական կողմերից:

Lragir.am,
28-06-2019 11:19