Ինչպես են Արման և Գոռ Մկրտումյանները վնասազերծում զինված հանցագործին. News.am-ը բացառիկ տեսանյութ է հրապարակել

04-07-2019 18:34

NEWS.am–ի տրամադրության տակ է հայտնվել 2018թ. օգոստոսի 28–ին  ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի՝ Ձորաղբյուրում գտնվող տան վրա հարձակման կադրերը: Առանձնատան բակում տեղադրված տեսանկարահանող սարքավորումների տեսագրություններից երևում է, որ առանձնատուն են մտնում ինքնաձիգերով զինված և դիմակավորված երեք անձ: Ըստ գործի նյութերի՝  առանձնատուն մուտք գործած տղամարդիկ Հովհաննես Ռիժենկոն, Մայիս Մկրտչյանը և Գագիկ Դանոյանն են: Կադրերից երևում է, որ առանձնատան սեփականատեր Արման Մկրտումյանը և նրա որդին՝ Գոռ Մկրտումյանը դուրս են գալիս առանձնատան բակ և փորձում վնասազերծել հարձակվողներին:

Lragir.am,
04-07-2019 18:34