Ոստիկանության Արարատի մարզային վարչությունում մի ամբողջ զինանոց է կամավոր հանձնվել. Տեսանյութ

09-07-2019 17:00

Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ու հայտնաբերման ուղղությամբ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ամենօրյա աշխատանքը միշտ իր արդյունքը տալիս է: Հուլիսի 8-ին հերթական դեպքն արձանագրվեց: Ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ՝ վարչություն եկած 43-ամյա տղամարդը մի աբողջ զինանոց էր բերել՝ ոստիկաններին կամավոր հանձնելու: Գործարանային համարներով «Կալաշնիկովի» չորս ինքնաձիգը, գործարանային համարներով «ՏՕԶ» և «Կարաբին» տեսակի հրացանները, ինքնաձիգի 25 փամփշտատուփերը, 5․45 մմ տրամաչափի 700-ից ավելի փամփուշտները փաթեթավորվել ու կնիքվել են՝ դատաձգաբանական փորձաքննության ուղարկվելու համար: Ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնած տղամարդն էլ բաց է թողնվել: Կրկին հիշեցնենք, որ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից

Lragir.am,
09-07-2019 17:00