Բերման են ենթարկել Ռոբերտ Քոչարյանի աջակիցներին

10-07-2019 16:39

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ բողոքի ակցիա իրականացնող վեց աջակից բերվել են Երևանի Կենտրոնի ոստիկանության բաժին: «Արմենպրես»–ի հետ զրույցում այս մասին ասացին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: «Նրանց ոստիկանություն են բերել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար: Ոստիկանությունում արձանագրություններ կկազմեն և այդ անձանց ազատ կարձակեն»,- նշեցին ոստիկանությունից:

Lragir.am,
10-07-2019 16:39