Զոդի կամրջի ողբերգական ավտովթարի գործով կալանավորվել է «Տոյոտա» ավտոմեքենայի վարորդը

10-07-2019 18:50

Արարատի մարզի Զոդի կամրջին օրեր առաջ տեղի ունեցած ողբերգական ավտովթարի գործով կալանավորվել է «Տոյոտա» ավտոմեքենայի վարորդը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց  Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: ««Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդին կալանավորել են: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով: Քննիչը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է»,- տեղեկացրեց Հարությունյանը: Կալանքը նախնական նշանակվում է երկու ամսով:

Lragir.am,
10-07-2019 18:50