ՊՆ գույքը կհատկացվի Պետգույքի կառավարման կոմիտեին

11-07-2019 13:23

Կառավարության որոշմամբ Պաշտպանության նախարարությանն ամրացված պետական սեփականություն հանդիսացող որոշ շենք-շինություններ և հողամասեր կհատկացվեն Պետական գույքի կառավարման կոմիտեին: «Արմենպրես»–ի փոխանցմամբ, խոսքը վերաբերում է Երևան քաղաքի Արին-Բերդի փողոց, թիվ 7 հասցեում գտնվող 183 276 247 դրամ կադաստրային արժեքով, 3 842.3 քմ մակերեսով շենք-շինություններին, ինչպես նաև դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 2. 417 399 հեկտար մակերեսով հողամասին: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՊՆ-ն Պետական գույքի կառավարման կոմիտե է ներկայացրել նախարարությանն ամրացված, սակայն փաստացի չօգտագործվող անշարժ գույքի վերաբերյալ տեղեկատվություն: Ըստ այդմ, նշվում է, որ հաշվի է առնվել հանգամանքը, որ գույքը ներկայումս փաստացի չի շահագործվում նախարարության կողմից:

Lragir.am,
11-07-2019 13:23