Նախարարն ասել է, թե ինչ պետք է անել Սեւանի համար

11-07-2019 15:14

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը կառավարությունում այսօր հրավիրած ասուլիսում անդրադարձել է Սևանա լճի հիմնախնդրին: Ըստ նրա՝ այսօր եթե անգամ ոչինչ չարվի, հավելյալ ջրառ չիրականացվի, աղտոտման աղբյուները չավելանան, միևնույն է, լճի վիճակը չի բարելավվի: «Այսինքն՝ հստակ գործողություններ պետք է կատարվեն, քանի որ հավասարակշռությունը խախտված է, սառը շերտը վնասված է: Եվ այդ ամենը պետք է վերակագնվի: Այսինքն՝ Սևանի հետ կատարվող աշխատանքների ռեժիմը արտակարգ ռեժիմի բնույթի պետք է լինեն: Մեզ որոշակի առումով մեղադրում են, որ անցյալ տարի նույնպես այս ամենը կար, Սևանում ջրիմուռները կային, ինչո՞ւ գործողություններ չեն կատարվել: Զուգահեռ որոշ գործողություններ, իհարկե, կատարվել են: Մաքրման աշխատանքների մաքրման համար կրկին բյուջեով կար հաստատված գումար, կար ծավալ, մի մասը ցամաքում մաքրել, մի մասը՝ ջրում:  Եթե մենք գնայինք, այսպես կոչված, ընթացիկ աշխատանքներով, ապա մրցույթը կհայտարարեինք, այդ աշխատանքների կեսը ցամաքում կարվեր, կեսը՝ ջրում: Բայց մենք գնացին խնդրի ավելի խորը լուծմանը, վերհանեցինք ամբողջ մաքրման ենթակա արածքը»,- ասաց նա: Նախարարը նշեց, որ Գեղարքունիքի մարզի ամբողջ կեղտաջրերը հոսում են  Սևան, գործող երեք մաքրման կայանները որակական փոփոխություն չեն բերում: «Նաև անասնապահության հետ կապված տվյալները վերցրել ու ուսումնասիրել են, մինչև 150 հազար գլուխ խոշոր եղջերավոր անսուն էր: Եթե ֆոսֆորի ձևավորված ծավալները նայենք, եթե նույնիսկ այս ծավալի մեկ տոկոսը մուտք լինի Սևանա լիճ, խոսքը գնում է կրկին հսկայական ծավալի ֆոսֆորի նորմուծման մասին»,- ասաց նա: Ըստ նախարարի՝ լճերն ունեն երեք կարգավիճակ՝ միջին, շատ մաքուր և ճահճացված: Սևանը գտնվում է միջին վիճակում, չենք կարող ասել, թե ճահճանում է, բայց սառը շերտը վնասված է: Միաժամանակ նախարարն ասաց, որ չի կարող երաշխավորել, որ հաջորդ տարի Սևանը չի ծաղկի: Իրավիճակը մեղմելու համար մի շարք քայլեր պետք է ձեռնարկվեն: «Մենք ճահճացման չենք գնում, մենք ունենք խնդիրներ, և այդ խնդիրներին պատշաճ չարձագանքելու դեպքում, որակական շատ մեծ վնասներ կունենանք»,- ասաց նախարարը: Նա նշեց, որ 2017 թվականին Սևանա լճի ջրի թափանցիկությունը 14 մետր էր, ինչն ամենալավ ցուցանիշն էր: Եվ ընդամենը երկու տարվա ընթացքում թափանցիկությունն էականոորեն իջավ 2-2.5 մետրի: Իսկ թափանցիկները մի քանի տարբեր ցուցանիշների ինդիկատոր է համարվում: Հարցին, թե նախկին իշխանությունները մեղքի ի՞նչ բաժին ունեն Սևանի այսօրվա վիճակի համար, Գրիգորյանը պատասխանեց, որ  տարաբնույթ քրեական գործերը տալիս են և իրավական գնահատական, և իրավապահները կորոշեն, թե ով է մեղավոր և ինչքանով է մեղավոր: Նա անդրադարձավ իրենց կողմից իրականացված աշխատանքներին: «Ի՞նչ ենք արել մենք, առաջին անգամ ամբողջովին գույքագրվել են մաքրման ենթակա իրական ծավալները, անգամ ուսումնասիրվել է Սոթքում նախկինում առկա պոչամբարների և թափոնակույտերի ծավալները: Եվ հենց այս պահին էլ եռաչափ մոդելավորում է իրականացվում, որպեսզի ռեկուլտիվացման աշխատանքներ իրականացվեն: Ջրի հոսքի կառավարման հետ կապված ամենօրյա աշխատանքներ ենք կատարում, կողակի վերականագնման աշխատանքն ենք իրականացնում, նաև ուսումնասիրություններ կան ցանցավանդակային տնտեսությունների հետ կապված,  դրանք համարդել ենք ֆոսֆորի հետ կապված ծավալների հետ»,- նշեց Էրիկ Գրիգորյանը: Իսկ ջրի տակ անցած հատվածների մաքրման աշխատանքներ, ըստ նախարարի, վերջին մեկ տարում չեն իրականացվել, որովհետև նախ պետք է որոշվի, թե ինչ ծավալի մաքրում պետք է անեն և որտեղ:

Lragir.am,
11-07-2019 15:14